Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ

Արմատացող լեզվական սխալներ

Լեզվի մաքրության պահպանման ամենախոսուն օրինակը անգլերենի օրինակն է: Սեփական լեզի, նրա քերականական օրենքների ու կանոնների, բառապաշարի նկատմամբ խիստ հետևողական վերաբերմունքի արդյունքում, անգլիացիները` բրիտանացիները պահպանել են մաքուր ու հրաշալի դասական անգլերենը` Բայրոնի ու Շեքսպիրի լեզուն:

 

Նույն լեզվի նկատմամբ անփույթ ու անտարբեր վերաբերմունքը հասցրել է լեզվի ձևախեղման, այլանդակման այնպիսի դրսևորման, ինչպիսին ամերիկյան անգլերենն է, լեզու, որը չափազանց հեռու է բրիտանական անգլերենից:

 

Ֆրանսիացիներն ավելի առաջ են գնացել: Նրանք պարբերաբար հրատարակում են տեղեկագրեր, որոնք զգուշացնում են արմատացող լեզվական սխալների մասին, ստիպում կետրոնացնել ուշադրությունը այդ բառաձևերի վրա և պահանջում անպայման ուշադրության արժանացնել նման փաստերը: 

 

Ամեն անգամ այս թեման շոշափելիս սրտի ցավ եմ զգում, քանզի եթե անգամ որոշ սխալներ երբեմն կարծես շտկվում են` ընդհանուր միտումը լեզվի ավելի աղավաղմանն է տանում: 

 

Պատճառները շատ են, դրանց վերլուծությունը` դուրս մեր այսօրվա ծրագրից: Խոսքը բարբառային ձևերի օգտագործմանը և օտարաբանություններին չի վերաբերում: Այս անգամ մեր խոսքը կվերաբերի արմատացող լեզվական մեկ սխալի, որը դարձել է այնքան սովորական, որ այն կիրառողները կասկած անգամ չունեն, որ այլասերում են մեր լեզվամտածողությունը:

 

Ստորև փորձենք ներկայացնել մեր լեզվում արմատացող սխալներից մեկը, որն ահավոր պնդերեսությամբ մուտք է գործել ոչ միայն երիտասարդության, այլև մտավորականների, իսկ որ ավելի սարսափելի է` մամուլի, հեռուստատեսության, թատրոնի, կինոսցենարի բառապաշար:

 

Ոչ թե` կպնել, թռնել, փախնել, այլ` կպՉել, թռՉել, փախՉել

 

Այս անգամ խոսենք կպչել, թռչել, փախչել... բառերի մեջ գործածվող դժբախտ «չ»-ի մասին: Նշված բառերում չ-ն կուլ են տալիս ոչ միայն հայերենին վատ տիրապետողները, այլև լրագրողները, հայերենի մաքրության մասին հաղորդաշարեր ներկայացնող հեռուստաընկերության հաղորդավարները, ավելին` հայոց լեզուն մանուկներին սովորեցնող «Մեր այբբենարանը» ձայներիզի հեղինակները, որոնք օգտագործում են կպնել, թռնել, փախնել ձևերը` չ-ի փոխարեն օգտագործելով ն տառը: 

Ուրեմն` ոչ թե` կպնել, թռնել, փախնել, այլ` կպչել, թռչել, փախչել:  

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ